4rd.am-ը գրում է. ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին լուրը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Նշենք, որ քննչական ծառայության կողմից նշված Բաբայանի պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքը կարելի էր մեղմ բնորոշում համարել նախկինում Մարտի 1-ի դեպքերից հետո ՔԿՀ-ների մամուլի խոսնակ Բաբայանի դերակատարման համեմատ:
Մեր տեղեկություններով՝ Արսեն Բաբայանը իշխանությունների կամակատարը լինելով, հատուկ թշնամանք է տածել Մարտի 1-ի գործով անցնող քաղբանտարկյալների հանդեպ: Նա ՔԿՀ բուժաշխատողներին հրահանգել էր վատառողջ քաղբանտարկյալների անկետաներում արձանագրել, որ առողջության հետ կապված խնդիրներ չունեն: Արյան ամենաբարձր ճնշում ունեցող քաղբանտարկյալներից մեկի մասին Բաբայանը հեգնել էր. «Չի մեռնի, գրեք առողջ է»: Հիմա նրա ձերբակալության մասին մտահոգվողներին ու այդ փաստը քննադատողներին կարելի է ուղղակի մխիթարել՝ «Հանգստացեք, չի մեռել, ողջ է»: