Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։
1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ 1987-90թթ. աշխատակցել է «Գարուն» ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։ 1987թ. «Հացի փորձություն» գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։
Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։ Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրեւ արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։
1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։
«Վերջին խնդրանքս՝ վերջ տանք լաց լինելուն․․․»։
Քսան տարվա վաղեմություն ունեցող տեսանյութ․ Վազգեն Սարգյսանի հարցազրույցը։
Տեսանյութը՝ ստորև