Արամ Սարգսյանի խոսքով՝ ինքը շատ կցանկանար, որպեսզի ոճրագործությունից հետո տեղի ունեցած դատավարության ժամանակ բացահայտվեր գործը, սակայն չի բացահատվել, քանի որ քաղաքական ենթատեքստ է ունեցել։ «Որովհետեւ գործող իշխանությունն ասել էր` ուչաստկովիի գործ է, եւ ամեն ինչ անում էր, որ դատարանում իր դատախազով խնդիրը տաներ էդ 5-ի վրա ու ասեր` էս 5-ն են ու վերջ: Հիմա այնպիսի քաղաքական իրավիճակ է, որ Հայաստանի դատական համակարգը լուրջ պրոբլեմների մեջ է, մենք պրոբլեմ ունենք նաեւ Սահմանադրական դատարանում», ասել է նախկին վարչապետը:
Արամ Սարգսյանը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ այս փուլում ինքը չէր ցանկանար, որ գործը վերաբացվեր:
«Իշխանություններն այդ առումով որեւէ խնդրում որեւէ կասկած չեն հարուցում, եւ միանշանակ է, որ շահագրգռված են գործի բացահայտմամբ: Գործն իսկապես քաղաքական է, եւ մի անգամ արդեն քաղաքական դատավարություն եղել է, որից տարբեր մարդիկ տարբեր նպատակներով դատավարությունն արագ անցկացրել են, եւ դրա հետեւանքով դատավարության արդյունքները չեն բավարարել որեւէ մեկին: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ այդ քաղաքական գործընթացներին հետեւում է նաեւ գլխավոր հանցագործը, որն իր մեկուսարանում հեռուստացույց ունի:
Արամ Սարգսյանի կարծիքով` Նաիրի Հունանյանը ամեն ինչի ընդունակ է եւ իմանալով, որ իր կողքի խցում նստած է ՀՀ եկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կարող է փորձել օգտվել այդ հանգամանքից, բաներ ասի, որ կարող են եւ ճշմարտություն լինել, բայց կարող են շահեկան վիճակում հայտնվելու նպատակ հետապնդել:
«Ես կարծում եմ, որ Հոկտեմբերի 27-ի նման բարդ դատավարությունները պետք է տեղի ունենան այնպիսի ժամանակներում, երբ դատաիրավական համակարգն ամբողջությամբ ձեւավորված կլինի, երբ կունենանք հանրային լուրջ վստահություն, երբ պետությունն իսկապես ուժեղացած կլինի: Մենք պետք է մտածենք մեր երկրի տնտեսության , բանակի ամրության մասին, ինչ-որ առումով դատավարությունների խնդիրը թողնելով դրանից հետո, երբ որ ուժեղ պետություն կլինենք, նոր էդ ժամանակ, կարող ենք ստուգել արտաքին քաղաքական վարկածը:
Մանրամասները news.am-ի Տեսանյութում