«Հուշում եմ ոստիկանությանը Կոստիկ Նակալյանից սկսեք…». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հուշում եմ ոստիկանությանը

Blognews-ի Կոստիկ Նակալյանից սկսեք, ինքն է հրապարակել էդ անասնությունը, «նոլիկ» բառի հեղինակային իրավունքն էլ իրենն է։

Լրագրող Լիզա Ճաղարյանը նաև գրել էր, որ Ոստիկանությունը եթե ցանկանա, շատ արագ կհայտնաբերի էդ անասուն շիրմաքարը սարքողներին էլ, դնողներին էլ։

Ի դեպ, ես դրա հեղինակներին ընդամենը «մաղթում եմ», որ սատկելուց հետո շիրմաքարի չարժանանան։

Հիշեցնենք, որ, որ Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով շիրմաքար են տեղադրել՝ «Նոլիկ», «Մեռավ սուտ խոսալով» գրությամբ:

Հայտնենք, որ ճամփեզրն տեղադրված շիրմաքարն արդեն հեռացված է, իսկ սոցցանգերի օգտատերերը դա որոկաավորեն են որպես սրբապղծություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.