«Կանանց ակտիվության իմ տեսլականը չի հակասում հայկական ընտանիքի մասին…». վարչապետ՝ Փաշինյան

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Քաջալերելով Աննայի գործունեությունը, քաջալերում եմ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կազմող կանանց հանրային, տնտեսական, կրթական, քաղաքական ակտիվությունը:

Երկրի բնակչության մեծամասնության սոցիալ-տնտեսական ակտիվությունը սահմանափակող ընկալումները հակասում են մեր երկիրը զարգացման նոր մակարդակի դուրս բերելու շահերին:

Հ.Գ. Կանանց ակտիվության իմ տեսլականը չի հակասում հայկական ընտանիքի մասին իմ պատկերացումներին: Հպարտ եմ, որ ունեմ ուժեղ հայկական ընտանիք:)»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.