Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Մեգամոլ Արմենիա»-ի շնորհանդեսը։ Այն Ալեքսանյան ընտանիքի կողմից կառտուցված ամենամեծ մոլն է, որի կառուցման հիմքում ընկած է հայկականության գաղափարը։
Այն ընդարձակ եւ լուսավոր առևտրի կենտրոն է, որի կառուցումը հնարավոր է դարձել տեղի եւ արտերկրի պրոֆեսիոնալ ամասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում։ Ավելի քան 98 հազար ք մ տարածք զբաղեցնող մոլը բաղկացած է 6 հարկերից, որոնցից 3-ը ստորգետյա են։
Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը ընդհանուր առմամբ ունի 9 հազար ք․մ․։ Այստեղ ընդգրկված են այնպիսի խաղեր, որոնք նույն ձեւաչափով որեւէ այլ տեղում հնարավոր չէ գտնել։ Օրինակ խաղահրապարակում կա մագլցման պատ, ինչպես նաեւ երեք հարկանի պարանների քաղաք։ Իսկ մանկական տարածքի հարևանությամբ գործում է մեծ ֆուտկորդ, որը նախատեսված է շուրջ 750 մարդու համար։
Մոլն ունի 1000-ից ավել մեքենանենրի համար նախատեսված ավտոկայանատեղի։ Այնտեղ ներդրված է smart համակարգ, որը հնարավորություն կտա լույսերի օգնությամբ կողմնորոշվել տարածքում։
Բացի այս մոլում գործելու է նաեւ Հայաստանի ամենամեծ երևան սիթի սուպերմարկետ, այնտեղ տեղում կբովվի սուրճ, կպատրաստվի կոնֆետներ։ Մոլում ներկայացված է նաեւ Մինաս Ավետիսյանի Գիշեր որմնանկարը․ այն վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից։
Մեգամոլ Արմենիայի շնորհանդեսին հրավիրված էին բազմաթիվ հյուրեր տարբեր ոլորտներից, որոնք շնորհանդեսի ժամանակ երգչուհի Սոնա Ռուբենյանի կատարման ներքո հնարավորություն ունեցան տեսնել թվային եւ լուսային լուծումներով հագեցած շատրվան, որն ընդգրկված է գինեսի ռեկորդների գրքում։
Հյուրերին բացման խոսքով ողջունեցին Մեգամոլ Արմենիայի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը եւ Մարիամ Ալեքսանյանը։ Բացման արարողությունից հետո հյուրերը հնարավորուէթյուն ունեցան շրջել մոլով եւ ծանոթանալ հնարավորություններին։
Այսպիսով, Հայաստանի ամենամեծ մոլն արդեն ամբողջովին բացեց իր դռները այցելուների առջև։
Մանրամասները armlur.am-ի Տեսանյութում