«Այսօր Սոս Սարգսյանը կդառնար 90 տարեկան…». Արսեն Սարգսյանի՝ գրառումը

Լրագրող- իրավաբան՝ Արսեն Սարգսյանը գրել է.

Այսօր թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1929թ. հոկտեմբերի 24-ին, մահացել` 2013թ. սեպտեմբերի 26-ին:

Նա ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Սիրելիներս Այսօր՝ հայ կինոնահապետի ծննդյան օրն է։ Ծնունդդ շնորհավոր, ՀԱՆՃԱՐ նա այսօր կդառնար 90 տարեկան։ Նա ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 24-ին, մահացել է 2013թ սեպտեմբերի 26-ին։ նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները», «Մենք ենք մեր սարերը», «Նահապետը», «Ձորի Միրո», և այլն բոլորը չեմ կարող հիշել Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքներում նկարահանված բազմաթիվ ֆիլմերերում։ Մենք եթե մեր մեծերին չհիշենք ապագա սերունդը չի ճանաչի այդ իսկ պատճաչով պետք է հիշել մեր մեծանուն բոլոր սիրելի մարդկանց։ Մեկ անգամ ևս Շնորհավորհում եմ Սոս Սարգսյանի 90 -ամյակը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.