«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը փոքր սեղան է դրել կառավարության շենքի առջև և ստորագրահավաք է իրականացնում։
Սեղանիկի վրա Հայաստանի դրոշն է, դիմացը փակցված է «ՀՀ վարչապետի այլընտրանքային թեկնածու Անի Զախարյան» գրությամբ պաստառ, դրված են ստորգրահավաքի համար նախատեսված թուղթ, «Ժողովրդական արդարության ազգային շարժման հեղափոխության հռչակագիրը»։
Անի Զախարյանը պատրաստվում է ստորգրահավաքի միջոցով քաղաքական մշակույթ փոխել և հայտ ներկայացնել՝ վարչապետ նշանակվելու համար։
«Այս կառավարության աշխատանքում թափանցիկություն չկա, այս կառավարությունը, որ նախորդների նկատմամբ քրեական գործեր է հարուցում, մենք չգիտենք այդ բռնագանձված գումարներ ինչ միջոցների են գնում, ինչպես են ծախսվում», — ընդգծեց Ա․Զախարյանը։
Նա նաև մերժում է Արցախյան հակամարտության կարգավորումը Մադրիդյան սկզբունքների վրա։
Մանրամասները Տեսանյութում