Շարմազանովի երիտասարդ տարիների լուսանկարները բավականին մեծ աշխուժություն է առաջացրել համացանցում

MediaNews- ը  գրում է. Էդուարդ Հովսեփի Շարմազանովը հունական ծագմամբ հայազգի քաղաքական գործիչ է։ Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, հունական ընտանիքում։

1997 թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000 թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006 թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։

Մանկավարժական գիտությունների թեկնածու, մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը և ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.