Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Վաստակավոր արտիստի կոչում ստացածածների ցանկում էր նաև աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով, շատերի կարծքով, իսկապես արժանի էր այդ կոչմանը։
Ի պատասխան Վաստակավոր արտիստի կոչում ստացած այլ հայ աստղերի, ովքեր գերագնահատելով իրենց վաստակը համոզված են, որ եթե ոչ իրենք, ապա ո՞վ է արժանի
կոչմանը, Նարեկ Հախնազարյանը փայլեց իր համեստությամբ։ Իր կոչումն Նարեկը ծնողներինն է համարում։ Նա գտնում է, որ դասական երաժշտության ոլորտում կան շատ արժանիներ, ովքեր դեռ չեն արժանացել այդպիսի կոչումների։
Կայքերից մեկին տված հարցազրույցում թավջութակահարը նշում է, որ իր հայրը՝ Սուրեն Հախնազարյանն է իսկապես արժանի Վաստակավոր, նույնիսկ Ժողովրդական արտիստի կոչման։ Նա 26 տարի, աշխարհի 40 երկրներում Կոմիտասի անվան լարային քառյակում ներկայացրել է հայկական մշակույթը։
Այսպիսի համեստությամբ է փայլում կոչմանն իսկապես արժանի Վաստակավոր արտիստը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ info24.am