«Երբ քոչարյանամետ-ները ասում են` մենք պետականամետ ենք…». Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կենդանի ժամանակ ոչնչացնում ենք՝ իրար հասկանալու համար, և հասկանում ենք միայն թաղելուց հետո... բավական է մարդկանց ուղեղները լվանաք... ինչքան էլ ձեր բերանից փրփուր կախվի, խռխռալուց հետո մեռնել կա, սոսկ ուղեղի լվացք սկսելը չի փրկելու ձեզ, հնար չկա, հա` ի դեմս Քոչարյանի վկաների և հատկապես նրանց, որոնք թաքուն են խաղում, իբր ատում են Քոչարյանին, բայց տակից աշխատում են նրա համար: Փլոլած ուղեղների մոտ գործում է նույն մեխանիզմը` ինչ-որ թուլափայ կգցեն մսուրի մեջ, կորոճան, հետն էլ թե պետականամետ ենք։ Վա'յ ձեզ։ Դուք, ինչ պետականամետ, դուք քոչարյանամետ եք, հա, այնքան ժամանակ, մինչև փողը մութ տեղը լույս կտա.. պրծավ, դուք էլ հետը կվերանաք։
Քոչարյանը ոչ միայն դրանցից շատերի ուղեղները լվաց, այլ նաև հիշողությունները: Շատերը կարծես մոռանում են այն հանցանքները, որ տարիներ առաջ իրականություն դարձան հենց իրենց երկրորդ նախագահի օրոք..., որ ղեկը հանձներ Սերժին, Սերժն էլ` առԸ հա։

Մոռացել եք, հա` հոկտեմբերի 27-ի սպանդը, Հյուսիսային պողոտայի ունեզրկումը, Հաց Բերողի մահը, երկու միլիոն արտագաղթած հայերը, թալանված տնտեսությունը, թմրանյութի և զենքի ազատ վաճառքը, հազարավոր անմեղ դատապարտված հայերը, Բերձորի ջարդը, քոչարյանական ձեռագրի երեսունինը քաղաքական սպանությունները, ապրիլյան քառօրյայի զոհերը, ութ հարյուր հա հողի կորուստը..
Ցավոք դուք այս ամենի վրա աչք եք փակում, որովհետեւ ձեր "հերոսի քաջագործությունները" պարտակում եք ու մեծ հաշվով թքած ունեք.. բայց չէ, անցել են ժամանակները, և որեէ մեկը չի կարող այլևս երբեք ընդվզել, բեսպրիդելի միջոցով պետության, հայրենիքի, մարդուն խեղճացնել..` լռեցնել։

Թավիշը շատ է, ինչ խոսք, բայց այն ինչ ունենք, ափսոս է.. շատ եմ ասել։ Ափսոս է.. ամեն ինչ մի' թավշապատեք։ Հատկապես ԱԺ-ականներով, որոնց համար նախորդների հետ տալ-առնելիքը նույն դավաճանությունն է.. իսկ դիտավորյալ անգործությունը գնալով` օրինաչափություն։

2008թ.-ի մարտի 1-ը վաղ միջնադարում չի եղել, որ չհիշենք ու մոռանանք։ Տասնմեկ տարին դա պատմության համար մի ակնթարթ է, եթե 2008թ.-ի փետրվարի 19-ից հետո, մինչև մարտի 1-ը, ինչ-որ մարդկանց հիշողությունը վաճառքի ենթակա է, ապա հրապարակում կանգնած իրական ու նվիրյալ հայրենասերների հիշողությունն ու տառապանքները գին չունեն, ինչպես գին չունի բոլոր այն տասը (պաշտոնապես հայտարարված) անմեղ զոհերի արյունն ու հիշատակը:

Այն մարդկանց, որոնց ձերբակալում են, նախկին իշխանության սապոգները մի անուն են սովորել, կրկնում են` քաղհալածյալ։
Ես այդ մարդկանց ասածին ըմբռնումով եմ մոտենում, որովհետեւ տարիներ շարունակ մարդկանց, մեղմ ասած` իրենց քաղաքական հայացքների համար ճնշել են ու բանտարկել։

Եվ ինչ եք ուզում, որ այդ մարդիկ հիմա ասեն, ասեն, որ այո', այդ մարդիկ պատասխան են տալիս իրենց գործած հանցանքների համար?.. չեն ասելու, որովհետեւ այդ մարդկանց ուղեղում թառած է, որ բոլոր ժամանակներում մարդկանց բանտարկում են իրենց քաղաքական հայացքների համար։ Որովհետեւ իրենց իշխանության օրոք, մարդկանց բանտարկել են իրենց իշխանությանը չենթարկվելու համար։ Չը մոռանալ..

#ԱրշինըԳիտեքՉէԻնչԲանԷ

Կրկնեմ` պոռնիկները շատ անգամ նվիրյալ մայրեր են դառնում, պարզվում է մեր շատ քաղաքական լիդերներ անհույս պոռնիկներ են... փողին մունաթ՝ փող տվեցիր նաև գարշապարդ կլիզեն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.