Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործից։ Նա ասաց, որ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը։
«Նախաքննությունը իր բնականոն հունով ընթանում է, այո, կան մի շարք հանքամանքnեր բացահայտված, բայց նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեմ կարող բացահայտել»,-ասաց Գրիգորյանը։
Դիտարկմանը, թե Վանեցյանն ասում էր, որ բոլորին հայտնի է՝ ով է պատվիրել այդ գաղտնալսումը, ուղղակի դա պետք է ապացուցել, ՔԿ նախագահն ասաց․ «Մենք մեր գործի շրջանակներում երբևէ նման հայտարարություն չենք արել»։
Մանրամասները դիտեք ArmLur.am-ի տեսանյութում: