«Առաջին լրատվական» -ը գրում է. Կրկնում եմ՝ Բալասանյան Վիտոն հաստատ ուրիշ շապիկի մեջ է ու ինքն անշնորհակալ գործ է անում՝ դրանով իրեն ամբողջությամբ մտցնելով ցեխը:
Վստահ եմ՝ ամբողջ Ղարաբաղում չի գտնվի տասը մարդ, որ Բալասանյան Վիտալիկի տեսակետները պաշտպանի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ազատամարտիկ, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին:
Մանվել Ղազարյանի համոզմամբ՝ Վիտալի Բալասանյանին պետք է զրկել Ազգային հերոսի կոչումից կամ էլ քաղաքացիները պետք է արհամարհեն նման հերոսներին, ովքեր ըստ Ղազարյանի՝ փորձում են պառակտություն սերմանել Հայաստանի և Արցախի միջև:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: