Ֆեյսբուքյան օգտատերը ուղիղ եթերում անդրադարձել է վերջերս նախկինների կողմից բարձրացված աղմուկին՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին կանչել էին Ազգային անվտանգության ծառայություն, խոսում է այն մասին, որ դրանով ԱԱԾ աշխատակիցներին, որոնք ուսադիր ունեցող մարդիկ են, իրավապահ մյուս մարմինների աշխատակիցներին ստիպում են անցնել գծեր:
Այս մասին ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով ի թիվս այլ իրավապաշտպանների եկել է ԱԱԾ շենքի մոտ:
«Իհարկե, այդ աշխատակիցներն էլ կարող են ասել՝ ոչ, բայց այս պահի դրությամբ մարդկանց թելադրվում է կամք և արվում են բաներ, որոնք հանրության բարոյականության նորմերից դուրս են: Պետք է հասկանալի դառնա, որ այստեղ խոսքը ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ո՛չ էլ ապագա իշխանության մասին է. խոսքն այսօր ձեզ հետ միասին իրար հետ արժանապատիվ համագոյակցելու կարողության մասին է»,- նշեց նա:
Արփինե Հովհանիսյան նաև տեղեկացրեց, որ քիչ առաջ տեղեկացել է, որ Հրայր Թովմասյանի ավագ դուստրն այս պահին ԱԱԾ-ում հարցաքննվում է, կրտսեր դուստրը սպասում է մինչև դուրս կգա մյուս քույրը, որպեսզի իրեն ևս հրավիրեն հարցաքննության:
Մանրամասները Տեսանյութում