Վայրկյաններ Առաջ... Հոկտեմբերի 27-ի մասին ահա տեսեք թե նա ինչ տեղեկություն է ուզում հայտնել...Մանուչարյան. Տեսանյութ.

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման հիմքում ընկած է մեկ փաստ։ «Բոլորը գիտեն, որ այդ փաստն է, բայց ոչ ոք չի ուսումնասիրում։ Մեղրիի տարբերակ, դա ի՞նչ էր։ Մինչև հիմա չեն ասում, որ առաջարկվել է այդ տարբերակը, Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը եղել են դեմ, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ կողմ։ Առաջարկողները իմացել են՝ ով է դեմ, ով՝ կողմ»,- Եռաբլուրում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մանուչարյանը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Ես հատուկ խուսափում եմ խոսել այս կամ այն երկրից, որովհետև մարդիկ հիմա փորձում են այս կամ այն խնդիրը հարմարեցնել իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշումներին։ Թող դա ցույց տա հետաքննությունը։ Քննությունը հիմա կարող են բացել քաղաքական ուժերը։ «Ելք» դաշինքում Վազգեն

Սարգսյանը երեք ընկեր ունի, դաշինքն ասում է՝ ուզում են անկախություն հաստատել։ Ինչպես անկախությունը գնդակահարվեց Հոկտեմբերի 27-ին, այնպես էլ՝ հիմա թող վերածնվի Հոկտեմբերի 27-ով»։

Նա առաջարկում է խորհրդարանում հատուկ հանձնաժողով ստեղծել՝ վստահելի մարդկանցից բաղկացած։ Նշում է, որ այն պայմանականորեն կարող է ղեկավարել Շառլ Ազնավուրը, ինչը ճիշտ է, սիմվոլիկ նշանակություն կունենա, բայց լրացուցիչ վստահություն

կհաղորդի. «Ես պնդում եմ ասածս՝ եթե այդպիսի հանձնաժողով ստեղծվի, ես կտամ այն անձի անունը՝ ՀՀ պետական պաշտոնյա, որին այլ պետության պաշտոնյա երեք օր առաջ տեղեկացրել է Հոկտեմբերի 27-ի մասին»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am