Երեկվանից քննարկման հարթակներից չի իջնում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում պտտվող տեսանյութ: Կադրերը ներկայացվում են այնպես, իբր Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման և հատել այն։
Արցախից դեռևս պաշտոնական մեկնաբանություն այս մասով չի ստացվել, մինչդեռ նախկինում հայտարարություններ եղել են այն մասին, որ ադրբեջանցիները նմանատիպ նախաձեռնություններով հանդես եկել են:
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ArmLur.am-ի զրույցում նշել է, որ արցախա-ադրբեջանական շփման գիծը հատելու որևէ փորձ չի արվել։ Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ հարցն ուսումնասիրվում է:
«Չեմ կարող ասել՝ անհանգստանալու առիթ կա՞, թե ՞ոչ, որովհետև այս պահին մի քանի ուղղությամբ ուսումնասիրում ենք հարցը, հետևաբար՝ շատ մանրամասներ հաղորդել էլ չեմ կարող»,- ասաց նա։
Չի բացառվում, որ շրջանառության մեջ է դրվել նախկինում տարածված ստահոդ, «շոու» հիշեցնող տեսանյութերից մեկը: Մինչդեռ Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ տեսանյութի վրա ադրբեջաներենով գրված էր, որ տեսանյութն արված է հենց նույն օրը:
Սակայն պետք չէ մոռանալ, որ սահմանային գոտում ամրակառույցներից բացի կա ընդարձակ տարածք, որն ականապատված է։
Մանրամասները ArmLur.am -ի Տեսանյութում