Համացանցում օրեր շարունակ շրջանառվում էր մի լուսանկար, որտեղ մեր տաղանդավոր Արամը իր կատարած աշխատանքն էր ներկայացրել մեզ: Լուսանկարից հետո որոշ ժամանակ անց հայտնվեց նաև տեսանյութը, որտեղ ամբողջությամբ երևում է Արամի ձեռքի աշխատանքը իր ողջ հմայքով: Արամը ամբողջությամբ հավաքել է Հանրապետության հրապարակի մակետը:
Հրապարակը կազմված է երկու մասերից: Առաջինը՝ շրջանաձև է, որի կենտրոնում քարե նախշերով սալահատակ է, որն ըստ մտահղացման բարձրից դիտելիս պետք է հիշեցնի հայկական գորգ:
Երկրորդն ունի սեղանաձև տեսք և ներառում է երգող շատրվանները, որ տեղակայված են Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքի դիմաց: Հրապարակի շուրջը գտնվող շենքերը կառուցված են վարդագույն և սպիտակ տուֆից, իսկ դրանց ստորին մասը՝ բազալտից:
Մանրամասները Տեսանյութում