Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյաան էջում գրառում է կաատարել՝ անդրադառնալով վարչապետի ու զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը.
Մի բան պետք է փաստել, որ վարչապետի մոտ զոհված զինծառայողների մայրերի՝ վարչապետի հետ հանդիպումը մեկ նպատակ ուներ՝ շարունակել նախկինների բարքերն ու պետության կողմից տրամադրվող գումարը ծրարով Մառոզի միջոցով հասցնել հասցեատիրոջը:
Իսկ թե ճանապարհին մինչ իրական հասցեատիրոջը հասնելը էդ ծրարի ու դրա պարունակության հետ ինչ էր կատարվում, դա արդեն Մառոզի պատկերացումներով չպետք է հուզեր վարչապետին:
Հա, ու չգիտես ինչու տիկինը խիստ վրդոված էր Մարտի 1-ի զոհերի հարազատնրին տրամադրվող 30 մլն դրամից ու նույնիսկ վարչապետի հետ խոսակցութան ժամանակ չկարողացավ զսպել իր վրդովմունքը:
Ստորև կներկայացնեմ վարչապետի ու Մառոզի երկխոսությունը, որից ակնհայտ երևում է, որ հանդիպման նպատակը ծրարով փող ստանալն էր:
Վարչապետ -«Ես չեմ հիշում, որ դուք այսպիսի հանդիպում ունեցած լինեք, ասենք, Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների կամ նախագահների հետ և այսպիսի շեշտադրումներով հանդես գայիք: Զոհված զինծառայողների հիմնադրամի շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակներում, երբ ինչպես դուք եք ասում, իշխանությունների հետ մերձ հարաբերություններ ունեիք: Սա ինձ համար տարօրինակ է։ Այն ժամանակ դուք ունեիք բոլոր հնարավորությունները, ինչու՞ այն ժամանակ չեք եկել կառավարության դիմաց նստել»:
Մառոզ Մարգո- «Այն ժամանակ 30 մլն դրամ կառավարությունը չի հատկացրել «մարտի 1»-ի զոհերի հարազատներին: Նախկինում ՊՆ-ի արտաբյուջեից ֆինանսավորում էր տրվում մեր կազմակերպությանը, ես էլ ծրարով փողը տալիս էի զոհվածի ծնողին»:
Վարչապետ- «Այսինքն խոսքը ձեր կազմակերպության ֆինանսավորման մասին է: Այսօր հիմնադրամը զոհվածի ծնողին տալիս է 10 մլն միանվագ գումար: Դուք ուզում եք, որ այդ փողը ծրարով ձե՞զ տան։ Մենք բոլոր հարցերը կլուծենք բյուջեի եւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աշխատանքները ընդլայնելով եւ բարելավելով:
Այդ հարցը դուք չեք բերել օրակարգ, ես եմ բերել եւ այդ հարցերը հետեւողականորեն լուծելով կգնամ»
Հա ու մի բան էլ, տիկնոջ՝ վարչապետի հետ ոչ կոռեկտ խոսակցությունից հետո էլ, վարչապետը հանդիպման վերջում մեծահոգաբար գրկել ու հրաժեշտ է տվել վերջինիս:
Մանրամասները Տեսանյութում