ՀՀ կառավարության շենքի առջևում այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ ԼԳԲՏ համայնքի:
Ակցիայի ընթացքում բախում սկսվեց ոստիկանության ու քաղաքացիներից մեկի միջև, նրանք սկսեցին քաշքշել իրար:
Քիչ անց պարզվեց՝ քաղաքացին ակցիայի մասնակից չէ, տաքսու վարորդ է, որ անձնական խնդրով մոտեցել է ոստիկաններին, սակայն նրան խնդրել են ավելի ուշ մոտենալ:
Ակցիայի մասնակիցները նշում էին, որ քաղաքացին ցանկանում էր ուշադրությունը շեղել իրենց ակցիայից, իսկ տվյալ երիտասարդն էլ դժգոհում էր, որ իրեն չլսեցին:
Մանրամասները Տեսանյութում