«Ապրիլյանին զոհվածների ծնողների ասածը սուտ է…». Վիտալի Բալասանյան

2012 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ Վիտալի Բալասանյանը ընտրողներին խոստացել էր ստեղծել քաղաքական ուժ՝ անկախ ընտրությունների արդյունքից։

Սակայն 2012 թվականի սեպտեմբերի 9-ին Բալասանյանը և նրա որոշ համախոհներ հայտարարեցին քաղաքացիական շարժման ստեղծման մասին, որը կրում էր «Սահմանադրական Արցախ» անվանումը։

Բացի Բալասանյանից նախաձեռնող խմբի մեջ էին նաև Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Վահան Բադասյանը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր։

Նույն օրը տարածված հայտարարության մեջ քաղաքացիական շարժման նախաձեռնողները հայտնում էին, որ իշխանության համար պայքարը «Սահմանադրական Արցախի» նպատակների մեջ չի մտնում։

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.