ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ կառավարությունում հանդիպում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջից։
Հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը ասեց որ շատ ուրախ է հանդիպման համար։
Վերջին շրջանում մի շարք հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքներով և տպավորություններով ցանկանում եմ ձեզ հետ կիսվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին կառավարությունում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը կարևորեց Բակո Սահակյանի հետ պարբերական հանդիպումները և շփումները։
«Կարևոր եմ համարում մեր պարբերական հանդիպումները և շփումները, իհարկե հանրությունն այդ հանդիպումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում։ Մենք գործնականում մշտապես կապի մեջ ենք, տարբեր հարցերով քննարկումներ ենք ունենում։ Այսօրվա քննարկումը կարևոր է վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների և քննարկումների արդյունքների և տպավորությունները ձեզ հետ կիսելու առումով, այնպես որ շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար»,–հայտարարեց վարչապետը։
Մանրամասները տեսանյութում