ՊՎԾ նախկին նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է «ողջ եղելությունը «դեպքի» վայրից»: Նա խոսել է «իր մասնակցությամբ վթարի մասին», որ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ներկայացրել է, որ տվյալ վայրում երեխան հանկարծ հայտնվել է իր մեքենայի կողային հատվածում: Սանասարյանը ցանկացել է շտապօգնություն կանչել:
«Երեխան ձեռքս բռնեց, ասաց՝ շտապօգնություն մի կանչեք, ասացի՝ համար կա՞, որով կխոսեմ ծնողներիդ հետ, մոր համարը տվեց, անունը Ալինա, ասացի՝ չանհանգստանաք, ամեն ինչ կարգին է: Երեխայի ոտքը թեթև շարժեցին, ոտնաթաթն էր, ասաց՝ մի քիչ ցավում է: Երեխան պարապմունքի էր գնում, դասատուն եկավ, երեխային սկսեց նախատել՝ քեզ ասել եմ՝ միշտ ուշադիր եղի: Ասացինք, որ այս պահին երեխայի հետ այդպես խոսելու ժամանակը չէ, մարդիկ եկան, ասացին՝ տեսել են, որ վրաերթ տեղի չի ունեցել»,- պատմել է նա:
Սանասարյանը նշել է՝ երեխայի մայրը եկավ, ասաց, որ իրեն է սպասում, գնացին հիվանդանոց, երեխայի մոր հետ մի տղամարդ էր, ով ասել է՝ «եղբայր ջան, բան չի եղել, հանկարծ ոստիկանություն չդիմեք»: Սանասարյանի խոսքերով՝ եթե վրաերթ լիներ, ոչ թե երեխայի ոտնաթաթը կոլորվեր, առնվազն հետքեր կմնային ոտքի վրա:
«Երեխայի ոտքը գիպս դրեցին, ուրախացան, բաժանվեցինք: Հաջորդ օրը զանգեցին, մուննաթ եկան, որ երեխան վատ է եղել, ասացին՝ գնում ենք Ծերեթելու հիվանդանոց, գալի՞ս եք: Գնացի, սպասեցինք մինչև ստուգումներն անցկացվեցին»,- պատմել է Սանասարյանը՝ նշելով, որ հիվանդանոցում պարզ է դարձել՝ երեխան խնդիր է ունեցել:
Սանասարյանը ներկայացրել է նաև երեխայի ծնողների կողմից գումար շորթելու փորձերը, ասել է՝ կուլ չի գնալու, թույլ չի տալու այդ եղանակով գումար աշխատել, ավելին՝ պատրաստվում է ոստիկանություն դիմել:
Մանրամասները՝ տեսանյութում: