Զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին. Armtimes.com

Armtimes.com-ը գրում է. Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Է. Շարմազանովին: Նա պահանջում է պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը:

Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 11-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին: Վարդանյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի հիմքը Վարդանյանի ազատ արձակվելուց հետո Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումն է եղել:

Նա ֆեյսբուքյան էջում գրել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ահաբեկիչների հետ գործարքի է գնում:

«Արթուր Վարդանյանը նման հոդվածով չի մեղադրվում, եւ դա դիտվեց՝ որպես վիրավորանք եւ զրպարտություն»,- ասաց Բաղդասարյանը: 

«Հայկական ժամանակ»-ը փորձեց հայցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ Էդուարդ Շարմազանովից, սակայն նրա հեռախոսահամարներն անջատված էին: 

Արթուր Վարդանյանը սեպտեմբերի 13-ին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.