ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր մասին հրապարակումներից մեկին:
Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ. իբր ես Ժնեւ մեկնել եմ կառավարական ինքնաթիռով:
Այս առիթով պատմեմ Ժնեւում Կաթողիկոսի եւ իմ զրույցից մեկ հատված։
Երբ արդեն պատրաստվում էինք Երեւան վերադառնալ միեւնույն՝ Ժնեւ-Մոսկվա-Երեւան չվերթով, նրան ասացի.«Վեհափառ, խնդրում եմ չլարվեք, որ ես էկոնոմ դասով եմ ճամփորդում, ես միշտ եմ այդպես անում»։
Սա արեցի, որպեսզի կանխեմ նրա զարմանքը, երբ ինքնաթիռում անցնելիս լինեի նրա կողքով եւ տեղավերվեի հաջորդ սրահում։
Մի քիչ կատակեցինք այս թեմայով, որից հետո նա շատ լուրջ ասաց, որ ամեն դեպքում որքանո՞վ է ճիշտ, որ անցյալ տարի ԱՄՆ մեկնելիս Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռում եմ եղել, ու փաստորեն ինքը բիզնես-կլասով է ճամփորդել, ես՝ էկոնոմ։
Ես պատասխանեցի, որ չի եղել նման բան, ես այդ անձնավորության հետ երբեւէ նույն ինքնաթիռում չեմ եղել։
Կաթողիկոսը շատ զարմացավ, որովհետեւ ենթադրում եմ նաեւ՝ տարբեր մարդկանց հետ զրույցների արդյունքում կասկածի տակ չի էլ դրել լուրի իսկությունը։
Հիմա շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել:
Մանրամասները GoodDayArmenia-ի Տեսանյութում