«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ով արդեն հասցրել է մարդկանց ուշադրությունն իր անձի վրա հրավիրել սկանդալային, սեռական կյանքին վերաբերող հայտարարություններով այսօր ոչ պակաս ուշագրավ հայտարարություն է արել:
«Նիկոլի և նախկին ՀՀԿ-ի կողմից ուղարկված բոլոր նրանք, ովքեր փորձում են անլրջացնել իմ անձը կամ իրական հեղափոխությունը, գոհ են իրենց վիճակից: Համոզված եմ, որ ոչ:
Այդ դեպքում ինչու եք անգիտակցաբար փորձում խոչընդոտել իմ գործունեությանը, որը միտված է ձեր բարեկեցությանը, ձեր իրավունքների պաշտպանությանը: Անգիտակից ապրելակերպը լավ բան չի, դուք չեք կարողանում ձեր շահերը պաշտպանել, թողեք ես դա անեմ:
Եվ այսպես, որպես Ազգային այլընտրանքային կառավարության այլընտրանքային վարչապետի թեկնածու 2019թ,-ը հայտարարում եմ ազգային գիտակցության արթնացման և ազգային հերոսների մեծարման տարի»,- հայտնել է Անի Զախարյանը:
Մանրամասները NEWS AM -ի Տեսանյութում