Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վտանգավոր է, քան Օսմանյան բոլոր բանակները միասին վերցրած, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:
«Ես ո՛չ Նիկոլ Փաշինյանի մասին կարծիք եմ ուզում հայտնել, ո՛չ էլ՝ իր տված պատասխանի: Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք: Մեր ազգին Նիկոլը խաբեց»,- ասաց նա:
«Մայիսից մինչև հիմա 49 հազար հայ մեկնել է երկրից, անվերադարձ: Երևանում զբոսնողներն էլ օտար ազգի են: Սա կարևոր հանգամանք է, որին ուշադրություն չեն դարձնում: Ճշմարտություն ասելը շատ դժվար է, բոլորը հարձակվում են ճշմարիտ խոսողի վրա»,- նշեց Կարապետյանը:
Կարապետյանը նշեց, որ առաջիկայում հավաք է նախաձեռնելու, որպեսզի կարողանա ժողովրդի հետ խոսել, լսել և հասկանալ նրա կարծիքը։ «Ես վախ չունեմ: Իմ վախն այն է, որ ազգին կարողանում են խաբել, բոլոր խաբվածները ամաչում են, որ խաբվել են: Ո՞ւմ խաբվես, Նիկոլի՞ն»,- ասաց նա:
Մանրամասները 168. am-ի Տեսանյութում