«Առաջին լրատվական» -ը գրում է. Վերջերս Արցախից հաճախակի են հնչում հայտարարություններ, որոնց թիրախում Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել հետագայում․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը պատասխանեց․ «Այս պահին Սերժ Սարգսյանի՝ Արցախում լինելն անմիջապես չէի կապի դրա հետ։ Մեր դարում կապի միջոցներն այնպիսին են, որ պարտադիր չէ անձամբ մասնակցելով՝ խառնակչություն անել։ Այս առումով ինչ-որ փաստեր չկան, բայց հայտարարությունները ես սուր չէի անվանի․ մանավանդ վերջինն արդեն սանձարձակ հայտարարություն էր։
Ամենևին էլ Հայաստանի իշխանությունների շահերից չի բխում իրավիճակի սրումը, և երևի ամենաճիշտը կլիներ արհամարհել այդ ցածրորակ հայտարարությունները, ինչը ոնց որ թե արվում է։ Չնայած՝ հասարակությունն այլ պահանջ ունի։ Հեղափոխությունը, երբ ավարտվեց Երևանում, բոլորն էլ ցանկություն ունեին, որ այն շարունակվի Ստեփանակերտում։ Ինչ-ինչ պատճառներով, սակայն, այդ փոփոխությունները տեղի չունեցան»։
Այդ փոփոխությունների մոտ լինե՞լն է սեղմում շրջանակը, որ այս մարդիկ նման հայտարարություններ են անում․ «Առաջին լրատվական»-ի հարցին Կարապետ Ռուբինյանը պատասխանեց․ «Փոփոխությունների մոտ լինելը, և դրան գումարած հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիան Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Սակայն դրանք սին հույսեր են։
Մանրամասները՝ 1in.am -ի տեսանյութում