«Էս ինչ զարհուրելի սորտ եք դուք, ե՞րբ եք վերանալու…». Լիզա Ճաղարյան

Լրագրող ՝ Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ի՞նչ է «ազդարարում» Աշոտյանի հերթական բլթոցը։ Եթե կարճ ասենք՝ Ալիեւը համարձակվել է Գարեգին Նժդեհին փնովել, որովհետեւ նոր իշխանությունները ռոբասերժական բանդայի պես ազգայնական չեն։

Իրենց՝ ջեբկիրների օրոք, փաստորեն, Ալիեւն ամեն օր թաքուն Գարեգին Նժդեհի լուսանկարի առաջ մոմ էր վառում ու աղոթում, բայց եկան էս ապազգայիններն, սկսեցին իրենց նման «սրբերին» ու ազգային գաղափարներով տոգորված՝ երկիրը լափողներին «վարկաբեկել», ու Նժդեհն Ալիեւի աչքից ընկավ։
Չէ, խեղաթյուրում եմ պլպլան Աշոտյանի ասածը։ Ինքն ուզում է ասել, որ իրենց օրոք Ալիեւը չէր համարձակվի Նժդեհին ասել՝ աչքիդ վերեւը ունք կա։ Իսկ ահա այս ապազգայինների պատճառով՝ համարձակվեց։

Իսկ հիմա հիշեցնեմ ռոբասերժական «նժդեհական» տխեղծներին։
Չէ, ձեր անիծյալ բռնապետության տարիներին Ալիեւը Նժդեհին չի հիշել, Ալիեւն «ԸՆԴԱՄԵՆԸ» 2016-ի ապրիլի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով պատերազմ է սկսել, ներխուժել է Արցախ, սպանել է խաղաղ բնակիչների ու հարյուրից ավելի պատանի զինվորների, նաեւ տարածք է գրավել։

Ու դրանից հետո աշոտյանանման տականքները սսկվելու կամ սատկելու փոխարեն, դիակերների նման՝ թաքնվեցին մինչեւ վերջ հերոսաբար պայքարած մեր նահատակ, մատաղացու գառ, ՀԵՐՈՍ էրեխեքի սուրբ հիշատակի թիկունքում ու սկսեցին վիժվածքի անամոթությամբ ոռնալ, որ ապրիլյան հաղթանակը իրենց թալանչի պախանների «իմաստուն» քաղաքականության «շնորհիվ» էր։

Լսի՛ր, «պրոֆեսիոնալ» սրիկա, Հայաստանի քաղաքացիները կերազեին, որ Ալիեւն ամեն օր՝ առավոտ-կեսօր-իրիկուն բարբաջեր Նժդեհի դեմ, բայց սահմանին կանգնած այդ օրերի մեր նահատակները ողջուառողջ իրենց մայրերի կողքին լինեին այսօր։

Ուշադիր լսիր, «փորձառու» խեղկատակ, եթե ազգային ու ազգայնական լինել նշանակում է՝ թալանել երկիրը, հովանավորել մարդասպաններին, բանտերը լցնել անմեղ մարդկանցով, այնպես թալանել բանակը, որ զինվորները հակառակորդի դիվերսիայի մասին տեղեկանան կանսերվի բանկաների չխկչխկոցի միջոցով, իսկ դրան զուգահեռ՝ «ազգայնականներդ» ապրեք շահնշահի պես ու լափի առատությունից զկռտաք ու բխկաք, ուրեմն մենք գերադասում ենք լինել ԱՊԱԶԳԱՅԻՆ։

Էս ինչ զարհուրելի սորտ եք դուք, ե՞րբ եք վերանալու, էս երկիրը լիաթոք շնչի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.