MediaNews - ը գրում է. Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադառնալով Սասնա ծռերի անդամ Վարուժան Ավետիսյանի կողմից այսօր հնչեցված հայտարարությանը, որ Վիտալի Բալասանյանը պետք է ենթարկվի պատասխանատվության` հակաիրավական և հակապետական գործողությունների համար, Բալասանյանը նշեց, որ չի ցանկանում որևէ ահաբեկչի խոսքի անդրադառնալ և պատասխանել:
«Այստեղ ապրում է 150 հազար բնակիչ, և պետք է հարգել նրանց այն որոշումը, որով հռչակվել է Արցախի անկախությունը, ամրագրվել Սահմանադրությունը և կազմավորվել պետական ինստիտուտները:
Մենք չենք ասում, թե Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապ չունի, ուղղակի նորից եմ կրկնում` մենք ունենք մեկ հայրենիք և երկու հայկական հանրապետություն»,- ասել Բալասանյանը:
Բալասանյանը նաև հայտնել է, որ հենց ինքն է կազմակերպել Բերձորի ծեծ ու ջարդը:
Խայտառակ ծեծկռտուքի կադրերը ներկայացնում ենք ստորև:
Մանրամասները Տեսանյութում