Միանշանակ պնդում եմ, որ մենք ունենք մեկ հայրենիք ու երկու հանրապետություն և նրանք ովքեր այլ բան են ասում, ուրեմն իրականությունից հեռու են:
Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Այստեղ ապրում է 150 հազար բնակիչ, և պետք է հարգել նրանց այն որոշումը, որով հռչակվել է Արցախի անկախությունը, ամրագրվել Սահմանադրությունը և կազմավորվել պետական ինստիտուտները:
Մենք չենք ասում, թե Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապ չունի, ուղղակի նորից եմ կրկնում` մենք ունենք մեկ հայրենիք և երկու հայկական հանրապետություն»,- ասել Բալասանյանը:
Անդրադառնալով Սասնա ծռերի անդամ Վարուժան Ավետիսյանի կողմից այսօր հնչեցված հայտարարությանը, որ Վիտալի Բալասանյանը պետք է ենթարկվի պատասխանատվության` հակաիրավական և հակապետական գործողությունների համար, Բալասանյանը նշեց, որ չի ցանկանում որևէ ահաբեկչի խոսքի անդրադառնալ և պատասխանել:
Ավելի մանրամասն` տեսանյութում