Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 30-31-ն արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 28-ին, նոյեմբերի 1-ին կնվազի 2-3, հոկտեմբերի 29-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին սպասվում է, 30-31-ը հնարավոր է անձրև և ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.10C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -4.70C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 10.20C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.mes.am