Ալիևի դեմքը՝ վարչապետ Փաշինյանի կոշտ պատասխանից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հանդես եկել ելույթով: Երկրի ղեկավարն արձագանքել է Իլհամ Ալիևի՝ Նժդեհի հասցեին ուղղված մեղադրանքներին:

Ադրբեջանի նախագահն իր ելույթում, անդրադառնալով Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանն, ասել է, որ «Հայաստանում տեղի է ունենում ֆաշիզմի հերոսացում»:

Նիկոլ Փաշինյանն անհարկի է համարել պատմությունն աղավաղելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը:

«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից են հայ ժողովրդի համար: Եվ կարծում եմ, որ դա անհարգալից է նաև երկրների ղեկավարների նկատմամբ և այն ժողովուրդների նկատմամբ, որոնց նրանք այստեղ ներկայացնում են»,-ասել է Հայաստանի վարչապետը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.