«Առաջին լրատվական» - ը գրում է. «Եթե մարդն ինքն իրեն չխայտառակի, ոչ ոք չի կարող նրան խայտառակել: Եվ երբ մարդ իրեն խայտառակում է և հասնում մի կետի, որ այլևս հիմար վիճակում է հայտնվում, իր առաջ խնդիր է դնում ուրիշներին էլ խայտառակել և ուրիշներին էլ գցել հիմար վիճակի մեջ: Այդպիսի մարդկանց համար ավելի շահեկան կլինի, որ նրանք քիչ խոսեն կամ ընդհանրապես չխոսեն, քանզի հիմարի խելքը նրա լռության մեջ է. եթե մարդը դա հասկանում է, ուրեմն գոնե կիսով չափ խելքի է եկել: Սակայն եթե Բալասանյանը և Բալասանյանի նմանները շարունակում են նման ոճով, նման բառապաշարով խոսել, նրանք ոչ թե կիսով չափ խելքի չեն եկել, այլ ընդհանրապես խելքի չեն եկել»,- մեկնաբանելով Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ քանի որ այդ մարդիկ գիտեն, որ հասարակության կողմից արդեն մերժված են և հայտնվել են լուսանցքում, չարությամբ են լցվել մեր ժողովրդի նկատմամբ, «և տարատեսակ բարբաջանքներ ու սպառնալիքներ են դուրս տալիս»:
Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի Արցախի հերոս լինելուն, Վարդան Մալխասյանը արձագանքեց. «Մեծագործությունից մինչև ծիծաղելին, հայրենասիրությունից մինչև դավաճանություն ընդամենը կես քայլ է: Մենք հերոս տեսանք, որ գահավիժեց մինչև ներքև ու դարձավ «տուշոնկա»: Վաղը-մյուս օրն էլ Բալասանյանին կկնքեն «քրջուփալաս» անունով, որ դուրս է եկել ժողովրդի ու պետության դեմ»:
Ազատամարտիկը հարց բարձրացրեց՝ այս մարդուն ինչո՞ւ չեն անդրադառնում մեր իրավապահները:
Ազատամարտիկ Ժորա Սափեյանը ևս զարմացած է, որ նման կոչում ունեցող մարդը այսօր սկսել է բարբաջել: «Իսկ բարբաջում են, որովհետև կերակրատաշտն է պակասել, թալանն է պակասել: Ժամանակն է, որ Արցախի և մեր իշխանությունները սրան տան քաղաքական գնահատական»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սափեյանը:
Նրա կարծիքով՝ Բալասանյանին պետք է զրկել կոչումից. «Նա սպառնալիքով խոսում է լեգիտիմ իշխանության դեմ: Ժամանակն է, որ մեր իշխանությունները սթափվեն և արագ այս հարցը լուծեն: Մանրամասները սկզբնաղբյուրում:
Մանրամասները Տեսանյութում