Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այլևս ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող մասնակցել պետգնումներին: Վարչապետը նշեց, որ նոր ինստիտուտ են ներդնում, որը ենթադրում է գնումների մասնակցելու համար 100% երաշխիքի առկայություն:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարցրեց. «Կարո՞ղ ենք դնել հունվարի 1-ից»: «Չէ՛, չենք կարող, մի տարի ա քննարկում ենք: Չափանիշները պետք է բարձրացնել»,- ասաց Փաշինյանը:
«Գոնե էդ ընկերություններին տեղեկացնենք, ասենք՝ սրանից հետո բոլորդ….»,- արձագանքեց նախարարը:
«5 ամիս է՝ տեղեկացնում ենք, ասում ենք՝ պետգնումներին երաշխավորելու համար պետք է բանկային երաշխիք մտցնենք: Եթե էդ ընկերությունները ծանոթ չեն լուրերին, ի՞նչ անենք»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով.
«Ոչ մի ֆեյք ընկերություն այլևս չի՛ կարող պետգնումներին մասնակցել, թող գնան, բանկային երաշխիք բերեն… Տասնյակ քրգործեր ունենք պետգնումների հետ կապված, եկեք հասկանանք՝ ո՞վ ա լուրջ, ո՞վ՝ անլուրջ»:
Մանրամասները NEWS AM -ի Տեսանյութում