Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մաասնավորապես ասվում է.
Գեներալ, ի՞նչ գեներալ…
Գեներալն ինձ համար Արկադի Տեր-Թադևոսյանն է, որ անկախ նրանից, թե ով կլիներ իշխանության հավատարիմ մնաց իր գործին, քաղաքականության մեջ չխառնվեց ու բարձր պահեց ՍՊԱՅԻ պատիվը:
Գեներալը Կոմանդոսն է, որ ամեն մի խոսքի,ամեն մի շարժ ու ձևի մեջ պարկեշտություն կա, որ ստիպում է դիմացինին անկախ ամեն ինչից հարգել գեներալին:
Գեներալը Կոմանդոսն է, ում տան պատերն ու գույքն արդեն իսկ վկայում են այն մասին, որ վերջինս չի զբաղվել թալանով, ալ բավարարվել է միայն աշխատավարձով:
Ինձ համար գոյություն չունեն գեներալներ, ովքեր աամեն գնով աշխատում են իշխանության բերել հանցավոր կլանն ու դառնալ դրա մի մասը:
Ինձ համար գոյություն չունեն գեներալներ, ովքեր թալանում են սեփական զինվորին, ուտում են դիրք պահող զինվորի հացը, ծախում են տանկերի վառելիքը, ու օրհասական պահին թշնամու դիմաց անզեն են թողնում զինվորին:
Ինձ համար գոյություն չունեն գեներալներ, ովքեր փախնում են եկրից ու խուսափում են պատասխանատվությունից…
Ինձ համար գոյություն չունեն գեներալներ, ովքեր խոսում են կամ թաղային խուժանի լեզվով, կամ բամբասանքչի 60-անց կնոջ լեզվով ու պլինտուզից ցածր մակարդակով…
Չէ, դուք գեներալ չեք, դուք շարքային բոսյակ եք ում ուսերին հավանաբար Ձեզ նման մի բոսյակ դրել է էդ ուսադիրները…