ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էջմիածին՝ քաղաքի տոնի առթիվ: Նա ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է իր այցը:
«Այսօր Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակն է»,- գրել է նա:
Էջմիածնի 2704-ամյակի տոնակատարությունների շրջանակներում այսօր քաղաքապետ Դիանա Գասպարյանը քաղաքապետարանում ընդունել է Պետրոզավոդսկ եւ Դաուգավպիլս քաղաքներից Էջմիածին ժամանած պատվիրակությունների անդամներին:
Պաշտոնական հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում քաղաքների միջեւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, փոխանակվել հուշանվերներով:
Հանդիպման ընթացքում, շնորհավորելով էջմիածնեցիներին քաղաքի տոնի առթիվ, Պետրոզավոդսկի պատվիրակության անդամ Անդրեյ Բեկելեւը քաղաքապետ Դիանա Գասպարյանին է փոխանցել քաղաքային խորհրդի նախագահ Իրիրնա Միրոշնիկի ստորագրած հավաստագիրը՝ ի պատիվ Էջմիածնի Պետրոզավոդսկում փողոցի անվանակոչման մասին:
Մանրամասները Տեսանյութում