Վալերի Օսիպյանն ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից. պաշտոնական

Armtimes.com- ը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.