«Շարունակեք անաստված Ռոբի արյունոտ ձեռքերը փրկել, հերոսացնել…». Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյաան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Քոչարյանական ակտիվը ջանք ու եռանդ, չի խնայում, մոլորեցնել հասարակությանը։ Սկսած փիառի, վերջացրած հոգեբանական ներազդեցության կիրառումից եւ այդ ամենը նյութական միջոցների հնարավորության հաշվին իրականանում են։ Այլ խնդիր է, որ հավատացողը հավատում է, չհավատացողը` չէ, բայց դա քիչ է, որովհետեւ հասարակության մեջ նոր իշխանության հասցեին, ինչ ասես խոսվում է, եւ լսելի են դարձնում նախորդ իշխանության կարկառուն դեմքերը եւ արդեն կարողացել են "հաջողել" (մասամբ), որ նորերը եկել են երկիրը քանդելու` հող հանձնելու, այլասերվածություն տարածելու եւ օրինականացնելու.. հետն էլ անընդհատ հասարակությանը վախի մեջ են պահում, թե հները վերադառնալու են եւ դուք` նորերդ պատասխան եք տալու։

Այս ամենը ծրագրավորված է, որպեսզի այն մի քիչ խելքով մարդուն էլ կարողանան իրենց ճանկերը գցեն, հավատացնեն։ Ոչինչ հենց այնպես չեն կիրառում։ Փոխադարձ հակահարված չկա, անգամ նոր իշխանությունների արածը չի երեւում, որովհետեւ չեն օգտագործում այն մտավոր ներուժը, որը հաստատակամ է իր տեղում եւ կարող է օգնել..չկա թիմային աշխատանք.. անգամ ԶԼՄ-ների մեծ մասը օգտագործվում է նախորդների ձեռամբ։ Ինչը որ այսօր այդ դաշտում ոչինչ չի փոխվել.. եթե նկատել եք մի քանի դեմքեր կան, որ այս հեռուստատեսությունից, այն հեռուստատեսություն ու լրատվական կայքեր են տանում, ու կարծես այդ մարդկանցից ուրիշ էլ մեկը չկա, որ կարող է կարծիք հայտնել։ Դա էլ է հատուկ արվում։ "Հերոսներ" կերտելով առաջ են գնում..
Նոր իշխունթյան հասցեին քննադատությունները, եթե նկատել եք, ընդամենը բառերից կառչած, ոչինչ չասող բաներ են։ Այնպես են նախկին հանցագործ իշխանության կամակատարները մշակում, դզում-փչում, որ "համոզիչ" հրամցնեն այն "անհավատներին", որ իրենց անձնական, շահեկան կողմը պահողները` ախ քաշեն..
Պետք է հոգեբանների եւ փիառ մասնագետների աշխատանք, սկսած անհատական, վերջացրած` կոլեկտիվ։

Քոչարյանականները ակտիվ գործում են.. հիմա կասեք, թե հա, ինչ ուզում են անեն, կերածները պիցցա չի.. չէ։ Այսինքն ամեն ինչ թողնել բախտի քմահաճույքին, շատ արագ բախտը կժպտա նրան, որը կկարողանա ստի ու կեղծիքի լեզուն աշխատացնելով համոզել ու "հաղթել"։
Տեսնում եք, թե ովքեր են Քոչարյանի համար ձեռուոտ ընկնողները։ Հիմա էլ, այն մտավորականներն են խառնվել ու ստորագրություն դրել այն անձի անվան դիմաց, որի օրոք այդ մտավորականնրին ամբաստանյալ Քոչարյանն ու հայտնի փչացնող Սերժը կարողացել են հավեսով օգտագործել ու փչացնել.. Հա, ասենք մենք լավ գիտենք, թե ովքեր են ժամանակին պալատական մտավորականության դասը ղեկավարողները, բայց դրա մասին շատերը չգիտեն, չէ?, բայց դե այս կողմից մտավորական չկա, որ իր ծանրակշիռ խոսքն ասի, որ հասարակությանը կպահի իր կարծիքին եւ տարբեր մանիպուլյացիաների "զոհերի" թիվը կկրճատվի։
Ներկայիս իշխանության ակտիվը չկա։ Դե ոմանք պաշտոն ստացան ու շատերն էլ իրենց վրա չաշխատելով, դիմացինին էլ բանատեղ չդնելով, խորհուրդների վրա խաչ քաշելով մնացին, իսկ այն ինչ որ հիմա ունենք, ափսոս է, որ ոտի տակ գնում է։

Չպետք է' երբեք արխային ընկնել.. ու վստահ լինել, որ վաղը նույն այդ մաֆիան, որ գործում է ՀՀ-ում չի հասնելու իր ուզածին։ Ժողովուրդ, նախկին մաֆիոզ կլանը ակտիվ է, եւ այդ ակտիվությունը չի դադարելու, քանի որ միայն իրենց կեղտոտ խաղերն են տարածում գտնում։ Հետո մի մոռացեք, թե այդ հանցագործները ինչ վարժվել են վարժվել։ Դրանց հասարակությունը պետք է լավ ճանաչի ու հասարակության ներսից չպետք է' թույլ տալ, որ գլուխ բարձրացնի։ Եվ դա պետք է արվել, արդեն ասացի` մեր մասնագիտական կարողությունների հաշվին։ Չենք կարող անհատական, բակի զրույցի մակարդակով դա անել։ Ափսոս է.. կրկնում եմ, այն, ինչ կա, ափսոս է, որ չենք նպաստում զարգանա, չենք նպաստում, որ վաղը պտուղ տա ու լավ ապրենք։ Նախկինների նպատակն է, որ հայը լավ չապրի.. ապրի բամփը գլխին ու խեղճ։
Հ.Գ. նախկին գրպանահատների շուստրիությունը ոչ ոք չունի` անեծք են..

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.