Քոչարյանի և մյուսների գործը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից հայտարարեց` մերժում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Հայկ Ալումյանը նշել էր, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։
Բացի այդ, պաշտպանական կողմը գտնում է, որ Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը միացել է նաև տուժողներից մեկի պաշտպանը։ Մեղադրող կողմն ու տուժողների մնացած ներկայացուցիչները առարկել էին ներկայացված միջնորդության դեմ:
Մանրամասները Factor tv-ի Տեսանյութում