Քոչարյանի կեղծ հիվանդությունը կամ՝ ի՞նչ է քննարկվել Քոչարյանի որդու՝ գաղտնի հավաքի ժամանակ

ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը հաստատել է «Առաջին լրատվական»-ի տեղեկությունը, ըստ որի՝ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը կրկին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և հետազոտություններ անցել։ Նշենք, որ Քոչարյանը մեկ անգամ արդեն իսկ հետազոտվել է նույն բժշկական կենտրոնում, նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա, սակայն վիրահատություն չի ցուցվել, և նա հետ էր տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան։ Ներկայումս, սակայն, նրա թիմը ամբողջ բժշկական կենտրոնը իրար է խառնել, կեղծ հիվանդության պատմություն են սարքել, կոնսիլիումներ են հրավիրվել, որպեսզի ամեն կերպ վիրահատություն կատարվի։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ է։ Բուժհաստատություն են դիմել, քանի որ կարիք է եղել լրացուցիչ հետազոտության՝ երկուշաբթի օրվա հետազոտությունը կիսատ էր մնացել։ «Դա տարվա մեջ մի քանի անգամ արվող հետազոտություն է։ Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ամեն ինչ նորմալ է։ Իսկ թե վիրահատական միջամտության կարիք կլինի, թե ոչ՝ դա արդեն հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո պարզ կլինի»,- ասել է Ալումյանը։

Մեզ հասած տեղեկություններով՝ մինչև հոկտեմբերի 7-ը վիրահատությունն ամեն դեպքում կլինի, քանի որ այսկերպ ամեն ինչ տարվում է նրան, որ վիրահատության և առողջական խնդիրների պատճառով հետաձգվի, ձգձգվի  Մարտի 1-ի գործով հոկտեմբերի 7-ին նշանակված դատական նիստը, ինչպես նաև հնարավոր ձգձգումներով հնարավոր լինի հասնել նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրենց բողոքներից որևէ մեկով որոշում կայացնի։ Նշենք, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմից հայտնել էին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ։

Ուշագրավ է, որ մինչ հիվանդության պատմություն հորինելն էլ՝ Մարտի 1-ի գործը դատարան մտնելու պահից Քոչարյանի պաշտպանական թիմը անընդհատ գնում էր դատավարությունները ձգձգելու ճանապարհով և բազմաթիվ ու ամենատարբեր միջնորդություններով թույլ չէր տալիս անցնել բուն դատաքննոթւյան փուլ։

Իսկ երբ տուժողների իրավահաջորդներին ու մեղադրող կողմին ի վերջո հաջողվեց հաղթահարել դատաքննությունը անտեղի ձգձգելու փորձերը, հիմա էլ հորինվեց Քոչարյանի հիվանդությունը։

 

Ի դեպ, նախօրեին մամուլը գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մասնակցությամբ գաղտնի հավաք է եղել, որին մասնակցում են Քոչարյանի մի շարք աջակիցներ ու ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:Մանրամասները այստեղ :

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.