«Ինքնակամ ներկայացանք ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժին»․

«Ինքնակամ ներկայացանք ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժին, Հայելի.az֊ի գործով հետաքննությանը պարզաբանումներ ներկայացնելու նպատակով։ Կրկին անգամ հերքում ենք, ոտնձգություն և հարձակում ձևակերպումները, որոնք շտապեցին տալ որոշ պաշտոնյաներ և լրատվականներ»։

Հ․ Գ․ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Հայելի մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

ՔՕ այս հոդվածը վերաբերում է Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն, իսկ առաջին մասը սահմանում է հետեւյալ  պատիժը.

«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.