Նկատել եք, թե ինչ արագությամբ է մեր օրերի լրագրողը դառնում քաղաքական իմունիտետը կորցրած քարոզիչ։ Վատն այստեղ այն է, որ հակառակ՝ հետդարձ ուղղությունը չկա, փակուղի է պատային։
Սա, իմիջիայլոց, Պուտինի Հայաստանում գտնվելու ժամերը հաշվելուց, հինգ միլիարդ դոլարով հողերը հանձնելուց, կամ ոստիկանության գեներալին մի քանիսի ներկայությամբ ինքնասպանելուց առաջ։
Սարսափելի ոչինչ չկա․միայն չասեք, կեղծիք ու թշնամանք տարածելը տարբեր բաներ են, մանավանդ, որ լրագրողի արժանապատվությունը սպայի արժանապատվության հետ համեմատող դեռ չի գտնվել ոչ ազգային անվտանգության ծառայությունում, ոչ էլ սահմանադրական դատարանում։
Երևի կգտնվեն, երբ պարտադիր կլինի լրագրությունն ապականելուց առաջ հակաբեղմնավորիչներ ընդունելը, որովհետև, ով գիտե, լրագրության ձեր պղծած ընտանիքում մեկ էլ տեսար ձեր զավակը հայտնվեց։
Կուզենաք այդ գաղջ ուրվականը ուղեկցի նրա անմեղ կենսագրությանը։ Հաստատ չեք ուզենա․ Կեղծիք ու թշնամանք տարածելուց մի օր կհոգնեք, բայց ծնող լինելուց՝ դժվար թե․․․
Մանրամասները Տեսանյութում