«Որոշել էի, որ էլ երբեք ոչինչ էս թեմայով չեմ ասի, բայց…». Գայա Խաչատրյան

Գայա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Որոշել էի, որ էլ #երբեք ոչինչ էս թեմայով չեմ ասի, բայց մի անգամ էլ ու #ՎԵՐՋ

Շատերն, ովքեր մի քանի ամիս առաջ դեռ իրենցից տարիներով ոչինչ չէին ներկայացնում ու այժմ «բախտի բերմամբ» թե «պատահմամբ» պաշտոն են ստացել, իրանց մի քանիսից «վերև» են զգում ու անընդհատ նախատում հին կառավարությանը` ում գովքն էին անում մինչ տեղավորվելը, ու քլունգը ձեռքներին պատրաստ սպասում են` քլնգելու ներկայիս իշխանությանը, հիշացնում են նրանցից շատերի ով կամ ինչ լինելը և այլն։ էսօր էդ նույն մարդկանց հաճոյանում են, էդ նույն մարդկանց համար ֆբ մեկնաբանություններում մեկ ուրիշի կոկորդը կրծում.

ԲԱՅՑ

Մի իրավիճակ էլ կա. մի մասն էլ` տենց էլ պաշտոն կամ գործ չստանալով, սկսեց քաղաքական ընտանիքից բողոքել, մինուսները աջ ու ձախ պատմել, ՀԱԿԱ գործողություններ անել, իսկ վերջում հասկանալով, որ կմնա կոտրած տաշտակի առաջ` էլի շոպլիկացան, մի կերպ քթով տեղավորվել «քաղաքական» ասպարեզ:

Իսկ վերջում ուզում եմ մյուս իրավիճակի մասին խոսել. բոլոր էն մարդիկ, ովքեր իրոք սրտացավ են Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակով, ովքեր շատ բան արել, բայց մեծահոգաբար լռում են, որովհետև ցուցադրական չէր էդ, բոլոր նրանք, ովքեր սկսեցին ճիշտն ասել` ԴԱՐՁԱՆ հակահեղափոխականներ, հլը դա մի կողմ, ովքեր էլ, որ գործ կամ պաշտոն ունեն ու ճիշտն են ասում, սթափ են դատում, դառնում են իրանց թշնամի ու սկսում են պայքարել կոնկրետ անձի դեմ:
ՈՒՂՂԱԿԻ ՀԻՇԵՔ. բոլորը չեն, որ պաշտոնի մեռած են, ու էդպես մտածում են նրանք, ովքեր իրոք պաշտոն կամ գործ մուրացող են.

#Ուղղակի.
Հիշեք, ով էիք, ով դարձաք,ուր էիք, ուր հասաք։

Քաղաքականության մեջ ազնիվ լինելը պարտադիր ա, իսկ անազնիվներին մենք իշխանություն չենք կարող վստահել։

Քանի կարող եք ապացուցեք, որ ես ու ինձ նման շատ մարդիկ սխալվում ենք.

Հ.Գ ամեն քաղաքական գրառումիցս հետո դեմքիս թռնողներ, ես հակահեղափոխական չեմ, ոչ էլ ինչ որ մեկի դեմ ինչ որ բան ունեմ, սրանք իրավիճակներ են, որ ձեզ պես մարդիկ, ովքեր հեղափոխություն են արել` համակարգչի առջև նստած, չեն հասկանա )) ուղակի ես հավիտյան իմ գաղափարներին հավատարիմ եմ

…………

Ես շարունակում եմ վստահել Նիկոլ Փաշինյանին։ Դեռ հույս ունեմ, որ ամենինչ լավ է լինելու, ամենինչ շատ ֊ շատ լավ է լինելու:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.