«Մենք ենք արել, լավ ենք արել...». Դավիթ Հովհաննիսյան

Արդեն տեղեկացրել էինք, որ 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, հարձակվել էին «Հայելի» մամուլի ակումբի վրա՝ պահանջելով փակել լրատվամիջոցը:

Ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է եղել:

Քիչ առաջ մասնակիցներից Դավիթ Հովհաննիսյանը սոցկայքի իր էջում գրել է.

Մենք ենք արել ու լավ ենք արել ,եթե չսթափվեն ու չտարբերեն Պետականությունը անձնական շահից էլի ենք անելու ։ Մենք հպարտ ենք ,որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում ։

Շնորհակալություն բոլորիցդ մեր կողքին լինելու համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.