«ժողովրդին հիմարացնել այլեւս չի լինելու Տիկնա'յք եւ Պարոնա'յք…». Գարիկ Ղազարյան

Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյն էջում գրել է.

Շատ մելամաղձոտ ու խորամանկ է «մեր» Արփինեն, ըստ իս ,դա նրա բարձունքի գագաթնակետին հասնելու լավագույն կոմպոնենտն է եղել:

Ուշագրավ էր այն, որ նա իր ֆեյսբուքյան սրտաճմլիկ մեկնաբանությունում նորից հատուկ շեշտեց «Կին» լինելու հանգամանքը, հետո` որոշ Իմ Քայլականների իրեն ուղղված «սփոփանքի» նամակների մասին եւ դրամատիկ իրավիճակի կուլմինացիան եղավ այն`

շնորհակալություն չհայտնեց առաջնահերթ օգնության հասած Էդմոն Մարուքյանին, Նաիրա Զոհրաբյանին այլ Սասուն Միքայելյանին, կարծում եմ ավելին քան պարզ «Ռեսուրսի» օգտագործման սխեմա է, քանի որ իսկական կռիվ գցելու լավ առիթ է ընձեռվել վերջինիս:

Այնուամենայնիվ, «քաղաքական մեռելները» ` անկախ իրենց սեռական պատկանելիությունից, մնալու են քաղաքական աղբանոցում, այս ժողովրդին հիմարացնել այլեւս չի լինելու Տիկնա’յք եւ Պարոնա’յք!!!

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.