Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
Բարոյականությունից սովորաբար անընդհատ խոսում ու դրա մասին բարձրաձայնում են հենց բարոյազրկվածերը:
Նախորդ՝ հանցավոր ռեժիմի շահերը պաշտպանող ու վերջիններիս գերագույն գլխավոր ՄԵՐԺՎԱԾ-ի համար դոշը ծեծող հանրապետականի սիամական զույգը մի անգամ չէր, որ իրենց իշխանության ժամանակ դոշները ծեծելով երկրի ամենաբարձր ամբիոններից բարձրաձայնում էր անբարոյականության ու շանտղության մասին:
«Ով բյուջեից գողանում ա՝ շան տղայա», «Փող գողանալը բարոյական չէ…»:
Թերևս հեղափոխությունից հետո իրար հեթ չտալով մեղադրանքներ են առաջարդրվում գերագույն գլխավոր ՄԵՐԺՎԱԾ-ի ամենահարազատ ու մտերիմ մարդկանց, որոնց վրա հիմնված էր ՀՀ-ում իշխանությունը զավթած հանցավոր բանդան:
Մեղադրանքներ են առաջադրվել գերագույն գլխավոր ՄԵՐԺՎԱԾ-ի երբայրներին, նրանց որդիներին, իսկ վերջինիս սուրբ փեսան մեղադրվում է Լոռիում ռազմավարական-ստրատեգիական օբյեկտ յուրացնելու մեջ:
Մեղադրանք առաջադրվեց նաև փայլուն գլխով կարկառուն հանրապետկանի վարորդին` ընկերոջը, ով գլուխը կախ հետ վերադարձեց բյուջեից գողացածը:
Պետբյուջեից գողացողներին անբարոյական ու շան տղա անվանող հանրապետականի սիամական զույգին հարցրեք, թե հիմա ո՞վ է շան տղեն ու ո՞վ անբարոյականը…
Ու դեռ էսքանից հետո սրանք ուզում են, որ իրենց լուրջ ընդունե՞ն…
Մանրամասները Տեսանյութում