news.am -ը գրում է. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանցյանին ես եմ երաշխավորել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նա, սակայն, հրաժարվեց մեկնաբանել Վանեցյանի հայտարարությունը. «Ես ոչ ոքի հայտարարությունը չեմ մեկնաբանում, բայց ԱԱԾ-ն, բանակը այն տեղերն են, որոնց հետ կապված պետք է աշխատենք քիչ խոսել, քանի որ վնաս է մեր երկրին։ Այս բնագավառում ամեն մի խոսքը, ամեն անզգույշ արտահայտությունը հետեւանք է ունենալու»,–նշեց նա։
Հարցին՝ չի՞ փոշմանել Վանեցյանին երաշխավորելու համար, Ցոլակյանը պատասխանեց. «Գիտե՞ք՝ դա երբ է եղել։ Չէ, ինչի՞ համար»։
Մանրամասները news.am -ի Տեսանյութում