ԱԺ-ում մեկնարկել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի գաղտնի քվեարկությունը. Armtimes.com

armtimes.com -ը Գրում է. ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի փակ, գաղտնի քվեարկությունը։

Նախքան նախքան քվեարկությունը՝ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դիմելով ՍԴ անդամներին, դատավորներին, կոչ արեց իրենց չնույնացնել Հրայր Թովմասյանի հետ, չնույնացնել իրենց անցած ճանապարհը, եւ ուղղորդվել օրենքով, իրենց խղճով եւ գիտելիքներով։

 

Սիմոնյանի կոչին միացավ նույն խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ այս պատասխանատու պահին ՍԴ անդամներն արկածախնդրությամբ չզբաղվեն․ «Սահմանադրական դատարանի նախագահի զավթված աթոռը պետք է վերադարձվի ժողովրդին»,- հայտարարեց Մկրտչյանը։

Եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Մնացած գործողությունները ՍԴ-ի տիրույթում են։ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ կլինի վեց դատավոր/անդամի քվե։

Քվեարկությանը մասնակցում են միայն «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։ ԲՀԿ-ականները հայտարարել էին, որ չեն մասնակցելու, քանի որ «Իմ քայլ»-ի ներկայցրած նախագիծը իրավական առումով թերի է։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com