«Հհկ/բհկ/հյդ եռյակը…էշն էլ խելոք կենդանի է, բայց խելոքը խելացու հետ չես փոխի․․․ ».

Գրող, Լրագրող, Սցենարիստ Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Պետք է այժմ ավելի քան խոհականությամբ ու խելացիությամբ, նպատակահարմար ու ծանրակշիռ քայլ անել:
Ազգավաճառներին, ինչ լեզվով ուզում ես բացատրի, միեւնույն է չեն հասկանալու, որ կա երկիր եւ երկրի տեղը սահմանադրությունը չէ, որի հիման վրա օրենքներ են գրվել ազգավաճառների ձեռամբ:

Երկրի տերը ժողովուրդն է, եւ ժողովուրդն է «սահմանադրությունը»:
Էլ հալ ու հարաքյաթ չի մնացել: Ժողովուրդը տարիների իմաստությունը չի փոխել անտես խանդավառության հետ: Մարդն ու անասունը իրարից տարբերվում են խելքով:

Էշն էլ խելոք կենդանի է, բայց խելոքը խելացու հետ չես փոխի:
ԱԺ-ում, ժողովրդի նյարդերի ու փողերի հաշվին թառած` նախորդ ավտորիտար համակարգի մեծամասնություն կազմող կուսակցությունների ներկայացուցիչ պատգամավորները, ինչ են.. թոշակի են անցել, ժողովրդի հաշվին կրկին փող են առնում ու ժողովրդի դեմ աշխատում իրենց կեղտոտ քայլերով, որ չի ներելու ժողովուրդը։

Ես հասկանում եմ, որ հհկ/բհկ/հյդ եռյակը, եթե անգամ դաշինք կազմեն, այժմ 7% քվե չեն ստանա: Դա է պատճառը, որ այսօր այս «հաճախորդ» եռյակ կուսակցությունները հասկանում են, որ ունեն լուրջ խնդիր քաղաքականությունից մեկընդմիշտ հեռանալու մտավախություն:
Սահամադրությունը բռնաբարվել է այս «չար» եռյակի կողմից:

Սահմանադրական փոփոխությունների ընտրության ժամանակ ժողովուրդը ոչ ասաց սահմանադրական փոփոխություններին, ու մինչեւ հիմա մնաց սահմանադրության ու դրության տերը: Վերանայեք ձեր հալը, հարաքյաթը..

Վարչապետին ժողովուրդն է ընտրել եւ ոչ թե ինքն իրեն է ընտրել.. ինչպես որ անմեղ մարդկանց արյունով թաթախվածներն են մոլեգնում։ Եվ այդ անհայտ ծագումով խմբավորումը հակահեղափոխություն է ձեռնարկել: Եվ ոչ մի կերպ չպետք է հավատալ հակահեղափոխականներին, որոնք այժմ խմբեր են կազմել ու փորձում են ամեն գնով փրկել իրենց գոյությունը:

Հ.Գ. Հրայր Թովմասյանը, Համլետի դիլեման է ապրում՝ լինե՞լ, թե՞ չլինել:
Փաստորեն, Թովմասյան Հրոն ՍԴ նախագահի աթոռին հրաժեշտ չի ուզում տալ, որովհետեւ ինքը սիրում է երկրի «սկիզբը»..) Հրաժարական տալու դեպքում, կլինի` երկրի վերջը։

Ինքը երդում ա կերել սերժիկնոցի գարաժում, որ եթե ՍԴ նախագահի աթոռից հրաժարվի, դա կլինի սահմանը լքող զինվորին հավասար դավաճանություն։ ) Դա ով չգիտի, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ի եւ մարդասպան` մնացյալ թափթփուկ իսանների վերջին հույսն է..
Սահմանադրությունը բզկտողն ու հալից ընկած սահմանադրագետի տաղերը..`»անքննելի» են.. ոչ։

Ես ուզում եմ ապրել իմ երկրում եւ ուրեմն հակահեղափոխություն չի լինելու։
Ինչ էլ, որ պատահի ես պայքարելու եմ հեղափոխությունը իր վերջնական ավարտին հասցնելու համար։
#ՄենքԵնքՏերըՄերԵրկրի
#Ոչդոդացմանըոչսերժանտացմանըոչռոբոտիզացմանը

Մեղայասսու։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.