Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է գրել. Aysor.am

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն, ըստ Aysor.am-ի աղբյուրների, ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Լրատվամիջոցը հաղորդում է, որ Օսիպյանն արձակուրդի ժամկետը լրանալուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ 2019թ.-ի սեպտեմբերի 18-ին, ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Օսիպյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին: Նույն օրը տեղեկություններ տարածվեցին, որ Վալերիյ Օսիպյանը մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն վարչապետի խորհրդական է նշանակել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.